Ալյասկայում հայտնաբերվել է նավթի խոշոր պաշարներ` հայտարարել է Caelus Energy ընկերությունը` Wall Street Journal-ի փոխանցմամբ: Նավթի հանքավայրը կարող է ապահովել օրական 200 հազար բարել թեթև նավթ:
Նավթը հայտնաբերվել է Հյուսիային բևեռային շրջանից ավելի քան 480 կմ հյուսիս գտնվող շելֆում: Caelus Energy-ն ակնկալում է, որ կկարողանա հանքավայրից արդյունահանել 1,8-2,4 միլիարդ բարել նավթ: