ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է U.S. News & World Report-ը՝ հղում կատարելով Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությանը:
Ինչպես հաղորդվում է, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ուիլոու բնակավայրից 97 կիլոմետր հյուսիս-արևմուտք: Ցնցման օջախը գտնվում է 98 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում:
Սեյսմոլոգները նշում են, որ 6 և ավելի մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերը համարվում են ուժեղ ու կարող են բերել ենթակառուցվածքների ավերման և մարդկային զոհերի: