Robinson ուղղաթիռը կործանվել է Ալթայի երկրամասում, այս մասին գրում է ria.ru-ն` վկայակոչելով Արևմտասիբիրյան քննչական վարչությանը:
Նախնական տվյալներով ուղղաթիռը կործանվել է Տուրոչակի շրջանում: Ականատեսների խոսքերով՝ այն ընկել է լիճը:
Տարածքային ԱԻՆ ծառայությունից հաստատել են, որ ուղղաթիռի հետ կապը կտրվել է: Ենթադրաբար օդանավում եղել է 5 մարդ: Արևմտասիբիրյան քննչական վարչության մամուլի ծառայությունից հաղորդել են, որ հետաքննության թիմը պատրաստ է մեկնել աղետի հնարավոր վայր, այժմ ճշտվում են աղտի պատճառները: