տուն Քաղաքական Միջազգային Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել փակել Ադրբեջանի գյուղական մզկիթները

Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել փակել Ադրբեջանի գյուղական մզկիթները

109
0

Juma_mosque,_Qum_village,Azerbaijan

Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն մեղադրել է Ադրբեջանի մի շարք գյուղերի մզկիթների սպասավորներին՝ անօրինական գործունեության մեջ:

Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Զաղաթալի, Շամախի, Գոբուստան գյուղերին: Ալլահշուքյուրը դիմել է Ադրբեջանի պատկան մարմիններին՝ այդ մզկիթները փակելու պահանջով:

«Մեզ ասում են, որ դրանք ենթարկվում են ուրիշներին: Եթե դու ապրում ես այս երկրում, ապա ինչպե՞ս ես ենթարկվում ուրիշներին: Նրանց գործունեությունը չի համապատասխանում Ադրբեջանի ոչ օրենսդրությանը, ոչ էլ կրոնական նորմերին», — ասել է նա: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը: