տուն ժամանց Շոու-բիզ Ալինա Մարտիրոսյանը «Տնփեսան» փոխարինել է նոր հեռուստասերիալով

Ալինա Մարտիրոսյանը «Տնփեսան» փոխարինել է նոր հեռուստասերիալով

135
0

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը մարտի 9-ից հանդիսատեսին կներկայանա նոր հեռուստասերիալի շրջանակներում: ESem.am-ի հետ զույցում նա ասաց, որ ATV հեռուստաընկերության նոր՝ «Լույսի պահապանը» կոչվող հեռուստանովելում մարմնավորելու է գլխավոր հերոսուհու մորը: Սերիալում Ալինայի հերոսուհու դստերը կմարմնավորի դերասանուհի Արփինե Իսրայելյանը, ում հետ նա առաջին անգամ է լինելու նկարահանման հրապարակում: «Կերպարս ինտելեկտուալ, խելացի աղջիկ է, ով ծննդաբերությունից հետո կորցրել է դստերը: Նա ամուսնացել է հարուստ, խելացի տղամարդու հետ, բայց ընտանեկան անհաշտություններ ունի: Շատ դժվար կյանք է տեսել»,- նշեց դերասանուհին:

Ալինայի խոսքով՝ հաճախ է առաջարկներ ստանում, սակայն այս մեկն իրեն գրավել է իր լրջությամբ: «Տնփեսա» սիթքոմում Ալինան այլևս չի նկարահանվելու:

Մանրամասները` Esem.am կայքում: