ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության, միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետի տեղակալ, փոխնգապետ, քաղաքական գիտությունների թեկնածու Ալիկ Ավետիսյանն այսօր ԵՊՀ-ում մեկնարկած ՄԱԿ-ի խաղաղապահների միջազգային օրվան նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ խոսեց ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելություններում Հայաստանի մասնակցության մասին:
Վերջինս նշեց, որ համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի՝ ՀՀ զինված ուժերը կարող են մասնակցել ռազմական գործողությունների նաև պետական տարածքից դուրս: Բանախոսը շեշտեց՝ խաղաղապահ ստորաբաժանամումների առկայությունը նպաստում է նաև բանակաշինությանն ու բարեփոխումների գործընթացին:
Անդրադառնալով ներկայումս ՀՀ-ում իրականացվող ծրագրերին՝ բանախոսը հատկապես կարևորեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ կանանց անվտանգության գործընթացին մասնակից դարձնելու մասին բանաձևը: Ավետիսյանը հայտնեց այն կարծիքը, որ սա միայն դրական փոփոխությունների է հանգեցնում:
«Ներկայում խաղաղապահ ուժերում մի շարք կին կուրսանտներ են ներգրավված: Բացի այդ, մեր գործընկերները բազմիցս նշել են, որ կանանց առկայությունը միայն դրական է անդրադառնում գործընթացի վրա: Սա կարևորվում է հատկապես կոնսերվատիվ հասարակություններում, որոնցում կանանց ներգրավումը փոխում է նաև միջավայրը»,-ընդգծեց նա:
Հաջորդ փոփոխությունը, որը շեշտադրեց բանախոսը, ՀՀ ռազմական ոստիկանությում անցկացվող անգլերեն թրեյնիգնեին ու համակարգի աշխատակիցներին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին ծանոթացնելն է: Համակարգում հաճախ անցկացվում են նաև «Մարդու իրավունքները զինված ուժերում» խորագրով թրեյնինգներ, որոնց նպատակը ռազմական ոստիկանության նախապատրաստում է որպես ռեզերվային ուժ:
Վարդուհի Ստեփանյան