ԽՍՀՄ հանրահայտ երգիչ Մուսլիմ Մագոմաևի կինը՝ Տամարա Սինյավսկայան, Իլհամ Ալիևի փեսային՝ Էմին Ագալարովին, 35-ամյակի կապակցությամբ նվիրել է Իրանի նախկին շահ Ռեզա Փեհլևիի մատանին։
Այս մատանին շահն անձամբ էր նվիրել Մագոմաևին, երբ երգիչը 1972 թվականին այցելել էր Թեհրան։ Մագոմաևն այն ժամանակ հրաժարվել էր համերգների համար վարձատրությունից՝ նշելով, որ ինքը շահի հյուրն է։ Դրա դիմաց շահը նրան նվիրել էր մատանի, խալի և զարդատուփ։ Այն ժամանակվանից շահի նվիրած մատանին Մագոմաևի թալիսմանն էր։ Այժմ այն կպատկանի երգիչ Էմին Ագալարովին։