տուն Լուրեր Ալիևը վարում է շանտաժի քաղաքականություն. Ստեփան Սաֆարյանը ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին

Ալիևը վարում է շանտաժի քաղաքականություն. Ստեփան Սաֆարյանը ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին

146
0

Ստյոպա Սաֆարյան

Թե ԵԱՀԿ Մինսկի գրասենյակի փակումը Ադրբեջանում ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանում ունեցած Ադրբեջանի և Հայաստանի ազդեցության, Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

ԵԱՀԿ Մինսկի գրասենյակի հանումը Ադրբեջանից կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, հայտնեց Ստեփան Սաֆարյանը: «Ադրբեջանում գրասենյակի փակումն ունի տևական պատմություն: Մինչև այս գրասենյակի փակումը մի քանի գրասենյակներ արդեն իսկ փակվել էին»:

Ստեփան Սաֆարյանը մեկնաբանեց Իլհամ Ալիևի ունեցած նպատակները, որոնք միանշանակ ուղղված են Ղարաբաղյան հարցի ոչ խաղաղ ճանապարհով լուծում տալուն: «Ալիևը նպատակ ունի աշխարհին ցույց տալու, որ հայկական լոբբին իր դեմ է աշխատում ու տրամադրում միջազգային հանրությանը: Ինպես նաև Ալիևին թվում է, թե իր իշխանության տապալման փորձ են կատարում միջազգային կազմակեպությունները: Ինքն անընդհատ գունավոր հեղափոխությունների միտումներ է տեսնում, նախապատրաստություններ է տեսնում: Իսկ իր իշխանության ընդդիմախոսներին արդեն իսկ նետել է բանտեր»:

ԵԱՀԿ գրասենյակի աշխատանքը կտրելով՝ Ալիևը վարում է շանտաժի քաղաքականություն, շեշտեց Ստեփան Սաֆարյանը: «Մենք կարող ենք Ալիևի շանտաժի քաղաքականությունը մեկնաբանել նրանով, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարիներին մեղադրում է բոլոր միջազգային կազմակերպություններին՝ թե թքած ունեն Ադրբեջանի հոգս ու ցավի վրա: Իլհամ Ալիևը շարունակում է շանտաժը իր քայլով՝ ասելով, որ ԵԱՀԿ-ի կարիքն արդեն չունի: Եթե Ալիևի ձեռքին լիներ, նա անգամ կլուծարեր ԵԱՀԿ-ն»:

Ալիևը ամեն ինչ անում է թուլացնելու համար ԵԱՀԿ-ի ազդեցությունը տարածաշրջանի վրա, մեկնաբանեց Ստեփան Սաֆարյանը: Ալիևի քաղաքական քայլերն ուղղված են այն բանին, որ Մինսկի խումբը չգործի:

Արևիկ Նահապետյան