տուն Լուրեր Ալիևը փորձել է կրկնել այն, ինչ ժամանակին արել է Հիտլերը

Ալիևը փորձել է կրկնել այն, ինչ ժամանակին արել է Հիտլերը

123
0

Armen-Rustamyan1

ՀՅԴ-ն ԼՂՀ-ում խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտություն այս պահին չի տեսնում: Այս մասին, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, այդ ամենը կարող է ձեռնտու լինել որոշակի երկրների: ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ նոր է վերադարձել Արցախից:  Առաջնագծում հարաբերական անդորր է: «Մեր զինվորները վերահսկում են իրավիճակը»,- ասաց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը խոսելով  ստեղծված ռազմա-քաղաքական վիճակի մասին եւ պատասխանելով հարցին, թե  արդյոք լարված վիճակը կհանգեցնի լայնամասշտաբ պատերազմի, ինչի հնարավորությունը չի բացառել Սերժ Սարսյանը երեկ ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ՝ ՀՅԴ պատգամավորը նշեց, որ  լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը մեր ժողովուրդը միշտ պետք է նկատի ունենա, և չնայած Ադրբեջանը լուրջ հակահարվածից դեռ փորձում է ուշքի գալ, սակայն մենք պետք է իմանանք, որ ունենք մի թշնամի, ով իր տեսակով չի փոխվում:

«Պետք է պատրաստ լինենք Ադրբեջանի կողմից նոր արկածախնդրության, այդ իմաստով է կատարվել նախագահի հայտարարությունը, որ հակառակորդի կողմից մենք տեսնում ենք լայնամասշտաբ պատերազմ հրահրելու հավանականությունը: Ադրբեջանի գործողությունները ոչ մի կերպ չեն տեղավորվում միջզգային նորմերի չափանիշների մեջ: Ադրբեջանը հրաժարվում է առաջնորդվել միջազգային չափանիշների համաձայն համակեցության նորմերով, իսկ նման երկրից ամեն ինչ սպասելի է»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ  Հայաստանը պետք է միշտ զգոն լինի, և այն որ հայկական կողմին հաջղվեց տապալել Ադրբեջանի բլից-կրիգը՝ վկայում է, որ հայկական կողմը պատրաստ էր ցանկացած զարգացման: Առաջինը հաջողությունն ապահովել են ու հարվածն իրենց վրա են վերցրել հայ զինվորները, ավելին՝ հակառակորդին ապշեցրել է հայկական կողմի հակահարվածը:

«Ալիևը փորձել է կրկնել այն, ինչ ժամանակին արել է Հիտլերը: Ալիևին հաջողվեց նմանվել Ադլոֆ Հիտլերին այն առումով, որ Հիտլերն էլ էր ֆաշիստ, ու Ալիևն էլ կունենա այն վախճանը, ինչ վախճան ունեցավ Հիտլերը»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ ֆաշիստական Ադրբեջանը իր ձեռագիրը չի փոխում, նման հակառակորդ ունենալու պարագայում, միշտ պետք է աչքի տակ ունենալ լայնամասշտաբ պատերամի վտանգը:

Պատգամավորը նաեւ նշեց, որ նոր է վերադարձել Արցախից, այնտեղ հարաբերական անդորր է, սակայն նորից կարող են կրկնվել հարձակումները, և դրան պետք է պատրաստ լինել, առաջին գծում հիմա արդեն շատ համադրված ու կազմակերպված են գործում: Այնտեղ ՀՅԴ պատգամավորները հանդիպել են Արցախի նախագահի, ԼՂՀ ԱԺ նախագահի հետ, մանրակրկիտ վերլուծել են անցած օրերի իրավիճակը: «Վստահ եմ, որ հիմա ավելի պատրաստված ենք ու միահամուռ, որքան էլ փորձեն իրենց ավանտյուրիստական մեթոդները կիրառել, միևնույն է, նույն ճակատագրին են արժանանալու և ավելի վատ հետևանքներ են ունենալու»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգայանի այն հայտարարությանը, որ մենք կռվում ենք 1980-ականների զենքով, ապա, ըստ Ռուստամյանի, այս ամենը մտահոգիչ է, եւ պետք է քայլեր ձեռնարկել զինանոցը թարմացնելու ուղղությամբ: