Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Տեղեկության համաձայն` Ալիևին Բեռլինի օդանավակայանում դիմավորել են պատվո պահակախմբով: Նախատեսվում է Ալիևի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Բանակցություններում կքննարկվեն երկկողմ հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: