Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի հետ հանդիպման ժամանակ բողոքել է հայկական կողմից` նրանց մեղադրելով սահմանային գոտում սադրանքներ կազմակերպելու մեջ:
Ըստ Ալիևի` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տարածաշրջանային անվտանգության կարևորագույն տարրերից է: «Հայերը միտումնավոր են ձգձգում բանակցային գործընթացը` ստատուս քվոն պահպանելու համար, ինչը չի բխում Ադրբեջանի շահերից»,-կարծում է Ալիևը: