տուն Լուրեր Ալիևը իր քայլերով ցույց է տալիս, իբր ինքը «տղամարդ» է. Վլադիմիր Առաքելյան

Ալիևը իր քայլերով ցույց է տալիս, իբր ինքը «տղամարդ» է. Վլադիմիր Առաքելյան

191
0

sddefault

«Ալիևը ռազմական գործողություններ ծավալելով ուզում է աշխարհին ցույց տալ, որ ինքը «տղամարդ» է: Իրեն թվում է, թե կարող է որոշակի գործողություններ ծավալել, կրակոցներ հնչեցնել սահմանին և ինչ-որ տարածքներ գրավել»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը: «Իրականում Ալիևն էլ չի հասկանում, թե ինչ է անում: Դիվերսիաներ ուղարկելով ու նման հարձակումներ անելով՝ նա միայն ինքնահաստատվում է: Մեր տղաները Ալիևի արած քայլերին համապատասխան պատասխան են տալիս: Մեր տղերքը բավականին մեծ վնասներ են տվել ադրբեջանական կողմին: Ճիշտ է, մեր կողմից էլ են եղել զոհեր, ու մենք շատ ծանր ենք տանում ամեն մեկի մահը»: 

Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանը (Մարշալ) հայտարարեց, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է Ադրբեջանին խաղաղություն պարտադրեն: «Մենք՝ ազատամարտիկներս, չունենք այդ ներուժը: Սակայն Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունեն այդ ներուժը՝ պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն»:

Ադրբեջանի խնդիրը կայանում է իր մեծաքանակ, բայց վախկոտ զինվորների մեջ, նշեց Մկրտիչ Մկրտչյանը: «Ադրբեջանի թույլ տեղը նրա զինվորներն են: Նրանք քոչվոր ազգ են: Թուրքն ո՞վ է, որ հային կարողանա սպառնալ: Ում ձեռքն էլ ռագատկա տաս, կքաշի ու կխփի: Այստեղ հարց է, թե ով ոնց կխփի»:

Ռուսաստանը չի կարող հանդիսանալ Հայաստանի համար դաշնակից երկիր, քանի որ Ադրբեջանին վաճառում է նորացված զենք-զինամթերք, հավելեց Վլադիմիր Առաքելյանը: «Խնդիրը ոչ թե ինչ քանակությամբ, այլ թե ինչ տեսակի զենք են վաճառում: Ի՞նչ ստրատեգիական գործակցի մասին է խոսքը, եթե Ադրբեջանին Ռուսաստանը վաճառում է հատուկ նորացված զենք, իսկ հայկական կողմին չի վաճառում դրանից պաշտպանողը, որովետև չկա այսպիսին: Ադրբեջանը արդեն մեծ տրամաչափի զենք է օգտագործում սահմանին: Եթե մեծ տրամաչափի զենք են օգտագործում, ապա դա միանշանակ պատերազմի սկիզբ է»: