Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետ է կանչել Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսներին, տեղեկացնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով Ալիևի մամուլի ծառայությանը:
«Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ հետ են կանչվել Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոս Էլշիդ Իլյաս օղլուն և Եկատերինբուրգում գլխավոր հյուպատոս Գասիմով Սուլթան Մուհամմեդ օղլուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Այդ դիվանագիտական քայլի պատճառները չեն նշվում: