տուն Լուրեր Ալիևը հեռախոսազանգով շնորհավորել է Էրդողանին

Ալիևը հեռախոսազանգով շնորհավորել է Էրդողանին

124
0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմիննների ընտրություններում «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

Երկու նախագահները հեռախոսազրույցում վերահաստատել են, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններն ավելի են զարգանալու և ամրապնդվելու։

ՏԻՄ ընտրություններում «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության հետ դաշինք կազմած ԱԶԿ-ն չնայած հաղթանակ տարավ, այնուամենայնիվ մի շարք խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, իշխող կուսակցությունը տանուլ տվեց։

Նշյալ քաղաքներում նախնական արդյունքներով հաղթել են ընդդիմադիր քեմալան «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածուները։

Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am