տուն Լուրեր Ալիևը դրական է համարում հրադադարի վերականգնումը

Ալիևը դրական է համարում հրադադարի վերականգնումը

86
0

Дмитрий_Медведев_и_Ильхам_Алиев,_23.01.2012_-_02

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, չնայած հրադադարի ռեժիմի խախտման առանձին դեպքերին, նկատվում է լարվածության թուլացում, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ջանքերի գործադրման արդյունքում հրադադարը վերականգնվեց: Չնայած ոչ միշտ է այն պահպանվում, բայց, ընդհանուր առմամբ, վերջին օրերին մենք տեսնում ենք լարվածության թուլացում և համարում ենք, որ դա դրական նշան է»,- ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ Հայաստան կատարած այցից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մեկնել է Բաքու: Ալիևի և Մեդվեդևի հանդիպման օրակարգում Արցախյան հակամարտության կարգավորման հարցն է: