տուն Քաղաքական Միջազգային Ալիևը անսպասելի մեկնել է Մինսկ, ուր այսօր Հայաստանը կարող է միանալ Եվրասիական...

Ալիևը անսպասելի մեկնել է Մինսկ, ուր այսօր Հայաստանը կարող է միանալ Եվրասիական միությանը

85
0

003_prezident-safar-minsk-mdb-iclas-qarshilanma

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անսպասելի մեկնել է Մինսկ՝ մասնակցելու Անկախ պետությունների համագործակցության ղեկավարների գագաթնաժողովին։ Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը։

Բանն այն է, որ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նրա գործընկեր Վլադիմիր Մաքեյն այն հարցին, թե Ալիևը կժամանի՞ Բելառուս հոկտեմբերի 10-ին, ասել էր, որ Ալիևի այցը նախատեսված է 2015 թվականին։

Շատերն այդ հայտարարությունն ընկալել են այնպես, թե Ալիևը չի լինելու այդ գագաթնաժողովին։

Հնարավոր է, որ Ալիևը մեկնել է Մինսկ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը քննարկելու և փորձելու Նազարբաևի և Լուկաշենկոյի միջոցով բարձրացնել Հայաստանի և Արցախի միջև մաքսակետի տեղադրման հարցը։