տուն Քաղաքական Միջազգային Alibaba-ի հիմնադիրը դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը

Alibaba-ի հիմնադիրը դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը

83
0

455704652

Չինական առցանց խոշորագույն Alibaba Group Holding Ltd. կորպորացիայի նախագահ Ջեք Ան դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը՝  Bloomberg-ի վարկածով: Նրա կարողությունը կազմում է 28,6 մլրդ դոլար:

Անգլերենի նախկին ուսուցիչը, ով իր ընկերությունը հիմնել էր 1999 թվականին, անցած մեկ տարում վաստակել է 25 մլրդ դոլար: Alibaba-ի կապիտալիզացիան բաժնետոմսերի տեղադրումից ի վեր, որը տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին, հասել է 259 մլրդ դոլարի: Այն ամենախոշոր համացանցային ընկերությունն է աշխարհում:

Նախկինում Ասիայի ամենահարուստ մարդը 86-ամյա հոնգկոնգցի Լի Կաշինն էր, ով Bloomberg-ի վարկանշային աղյուսակը գլխավորում էր 2012 թվականի ապրիլից: