ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում շուտով կլուծվի խմելու ջրի հարցը:
Այս մասին հուլիսի 24-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Շնորհիվ «Բարի» հիմնադրամի ու տարբեր բարերարների, որոնցից մեկը ՌԴ-ում բնակվող մեր հայրենակից Հրաչ Պողոսյանն է, ընդամենը մեկ շաբաթ հետո խողովակները կտեղափոխվեն գյուղ, և հիմնադրամի շնորհիվ մեղրաձորցիները շատ շուտով այլևս չեն ունենա խմելու ջրի խնդիր»,- ասաց Սիմոնյանը: