տուն Լուրեր Ալեքսիս Օհանյանը կայցելի Հայաստան

Ալեքսիս Օհանյանը կայցելի Հայաստան

102
0

Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին կմասնակցեն Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Acer-ի հիմնադիր Սթեն Շին: WCIT 2019-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը»։

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Համաժողովին մասնակցության բանավոր համաձայնություններ են ստացվել Amazon-ի, Google-ի, Facebook-ի ղեկավարներից:

Համաժողովը Հայաստանում անցկացնելու մասին որոշումը կայացվել է 2015 թվականին, Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միության եւ Էլեկտրակապի միջազգային միության (ITU) միջև։