Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով մարտի 26-ին Մոսկվայում զանգվածային ցույցի ժամանակ ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու համար կալանավորվել էր 15 օր ժամկետով, ազատ է արձակվել. լրագրողներին այս մասին հայտնել է Նավալնիի շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մոսկվայի Տվերսկի շրջանային դատարանը 20 հազար ռուբլով տուգանել էր ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ զանգվածային միջոցառումների վերաբերյալ կանոնների խախտման համար: