Ալեքսեյ Միլլերը վերընտրվել է «Գազպրոմի» նախագահի պաշտոնում և կշարունակի պաշտոնավարել ևս 5 տարի, հաղորդում է RIA Novosti-ն:
«Տնօրենների խորհուրդը քննարկեց «Գազպրոմի» նախագահի ընտրության հարցը և միաձայն որոշեց Ալեքսեյ Միլլերին հինգ տարի ժամկետով ընտրել որպես վարչության նախագահ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Միլլերը «Գազպրոմի» ղեկավարն է 2001 թվականից: