Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀՇ կուսակցության շարքերը լքել է կուսակցության արդեն նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը: Նա իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ՀՀՇ ղեկավարները կրկին հանդիպման են գնացել Սերժ Սարգսյանի հետ՝ լիազորված չլինելով կուսակցության կողմից:
Այս մասին փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀՇ անդամ Ալեքսանդր Արզումանյանից, ով, սակայն, հրաժարվեց մեկնաբանել. «Ես հարգում եմ նրա որոշումը, բայց որևէ մեկնաբանություն չեմ տալիս»: