Ալբանիայի կառավարությունը ծրագրում է բարեփոխել դատական համակարգը և մինչև տարեվերջ բարձրացնել Եվրամիությանը երկրի անդամակցության հարցը, Euronews-ին տված հարցազրույցում ասել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։
«Մենք ցանկանում ենք տարեվերջին անդամակցության մասին բանակցություններ սկսել։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ Եվրոպական խորհրդի գումարման պահին բարեփոխումն արդեն ընդունված լինի, և մենք այն կընդունենք»,- ասել է նա։
Վարչապետը նաև ընդգծել է, որ տարվում է դատական համակարգի բարեփոխման ուղղությամբ ակտիվ աշխատանք։ Բարեփոխման անցկացումն ավելի վաղ պահանջել էր ԵՄ-ն։
«Բարեփոխման հետ կապված ուշացումներ չկան։ Մենք սկսել ենք իրագործել այն արդեն ավելի քան մեկ տարի առաջ և այժմ մոտեցել ենք ավարտին»,- եզրափակել է էդի Ռաման։