տուն Լուրեր Ալաշկերտը վերադարձել է Անթալիայից

Ալաշկերտը վերադարձել է Անթալիայից

99
0

alash

Երևանի «Ալաշկերտն» այսօր լուսադեմին վերադարձել է Անթալիայից, ուր անցկացնում էր արտասահմանյան վերջին հավաքը,- հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմն այսօր հանգստանալու է, իսկ վաղվանից վերսկսելու է մարզումները «Ալաշկերտ» մարզադաշտում:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի առաջատարը 16-րդ տուրում հյուրընկալելու է «Գանձասար Կապանին»: