տուն Լուրեր Ալաշկերտը ոչ-ոքի է խաղացել չինական թիմի հետ

Ալաշկերտը ոչ-ոքի է խաղացել չինական թիմի հետ

109
0

Karen+Muradyan+St+Johnstone+v+Alashkert+FC+dKXf2_bAMLRl

Հինգշաբթի օրը` փետրվարի 25-ին «Ալաշկերտն» անցկացրել է Անթալիայի ուսումնամարզական հավաքի վերջին ստուգողական հանդիպումը: Այս մասին հաղորդում է Armfootball.com-ը:

Մրցակիցը Չինաստանի 1-ին դիզիզիոնի (2-րդ մակարդակ) առաջատարներից մեկն էր՝ «Պեկին ԲիՋի» թիմը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1-1, հաղորդում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը:

Գոլերը խփվել են երկրորդ խաղակեսում: Ընդ որում, «Ալաշկերտը» հաշիվը հավասարեցրել է խաղավարտից երկու րոպե առաջ: Աչքի է ընկել Հեբեր Արաուխոն: