«Ալաշկերտն» ուսումնամարզական 3-րդ հավաքն անցկացնելու համար այսօր առավոտյան մեկնել է Անթալիա, հաղորդում է Armsport.com-ը:
Երևանյան թիմի հետ Թուրքիա չեն մեկնել Ռիչարդ Կարդոսոն և Ֆելիպե Բորտոլուչին, ովքեր հեռացել են «Ալաշկերտից»:
Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմի հավաքը կավարտվի փետրվարի 26-ին: Ընթացքում նախատեսված են ընկերական 3 հանդիպումներ ղազախական «Ժետիսուի» (փետրվարի 18), լիտվական «Սուդուվայի» (փետրվարի 21) և չինական «Բեյջինգ Բիջիի» (փետրվարի 25) հետ: