տուն Լուրեր «Ալաշկերտը» նոր համալրում ունի մարզչական շտաբում

«Ալաշկերտը» նոր համալրում ունի մարզչական շտաբում

96
0

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը նոր համալրում ունի:

 Աբրահամ Խաշմանյանի շտաբում ընդգրկվել է փորձառու մարզիչ Ալբերտ Սաֆարյանը, ով նախկինում աշխատել է «Բանանցում», «Միկայում», «Գանձասարում» և «Արարատում»:

57-ամյա մասնագետը 2000 թվականին ավարտել է Լեյպցիգի համալսարանի սպորտային գիտությունների ֆակուլտետը, ունի ՈւԵՖԱ-ի PRO կարգի արտոնագիր:

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը «Փյունիկն» է: Երևանի «Փյունիկ»-ն ունի 60 միավոր: Երկրորդ տեղում 58 միավորով «Արարատ-Արմենիան» է: Իսկ եռյակը 52 միավորով եզրափակում է «Բանանցը»: 51 միավոր ունի «Ալաշկերտը», 41՝ «Լոռին», 36՝ «Շիրակ»-ը, 35՝ «Գանձասար-Կապանը», 25՝ «Արցախը» և վերջին տեղում «Արարատն» է՝ 22 միավոր: