Վաղը` ապրիլի 20-ին ժամը 17-ին «Բյուրոկրատ» գրախանութում տեղի կունենա հանդիպում ակադեմիկոս Ալան Ուայթհորնի հետ: Ալան Ուայթհորնը Կանադայի Օնտարիո նահանգի Քինգսթոն քաղաքի Թագավորական ռազմական քոլեջի քաղաքականգիտությունների պաշտոնաթող պրոֆեսոր է: Որպես ակադեմիկոս՝ Ալան Ուայթհորնը գրում է Հայոց Մեծ Եղեռնի, ցեղասպանության, մարդու իրավունքների մասին: Որպես պոետ՝ նա ուսումնասիրում է ցեղասպանության խնդիրները և դրա ազդեցությունը հայկական սփյուռքի ինքնության վրա: Հեղինակ է մոտ 150 ակադեմիական և լրագրային հոդվածների, ինչպես նաև հեղինակ և խմբագիր 9 գրքի։
Ուայթհորնը գրել է «Հայոց եղեռնը. դիմակայություն անտարբերության իներցիային» (համահեղինակ), «Նախնիների ձայները. ինքնություն, ազգային արմատներ և վերհիշելով եղեռնը» պոեմները։
2011 թ.-ին ՀՀ Մշակույթի նախարարության կողմից իր գրական ժառանգության համար նա պարգևատրվել է ոսկյա մեդալով:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարլիցի շեմին պատրաստել է «Հայոց ցեղասպանություն. կարևոր տեղեկատու ուղեցույց», որը ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը ավելի քան 400 էջ ունեցող հանրագիտարանի տեսքով: