Արաբական թերակզում «Ալ-Կաիդայի» կողմից հրատարակվող ամսագրում խմբավորումը կոչ է արել ահաբեկիչներին պայթեցնել օդանավերը՝ նրանց առաջարկելով անհրաժեշտ գործողությունների ծրագիր։ Այս մասին հաղորդում է Ynetnews-ը։
«Ալ-Կաիդան» մահապարտ-ահաբեկիչներին առաջարկում է պայթեցնել ամերիկյան Delta, American Airlines, United, եվրոպական EasyJet, Air France և British Airways ավիաընկերությունների ինքնաթիռները, որոնք ամենանախընտրելիներն են համաշխարհային ավիաընկերությունների շարքում։