Al Jazeera հեռուստաալիքն այսուհետ կդիտեն նաև ԱՄՆ-ում։ Մինչև հիմա արաբական զարգացումներից հետո հայտնի դարձած այս հեռուստաալիքը չէր ցուցադրվում ԱՄՆ-ում։ Այս մասին հաղորդում է The HollywoodReporter-ը։
Կատարի կողմից ֆինանսավորվող հեռուստաալիքն այսուհետ կլինի Time Warner ընկերության կաբելային հեռուստաալիքների փաթեթում, այն կարող են դիտել Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Դալասում։ Հեռարձակումը կսկսվի մարտ ամսից։