Ֆուտբոլային ակումբները 2014 թվականին միջազգային ֆուտբոլային տրանսֆերների վրա ծախսել են ռեկորդային 4.1 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ն։
Ամենաշատ գումարը ծախսել են անգլիացիները՝ մոտ 1.2 մլրդ։ Երկրորդ տեղում իսպանական ակումբներն են՝ 700 մլն դոլարով։
Լավագույն տասնյակում առաջին անգամ հայտնվել է Չինաստանը։ Աճում է նաև հնդկական ակումբների ծախսերը միջազգային տրանսֆերների վրա։