տուն Լուրեր Ակումբի տնօրենին մահացու վնասվածք պատճառած 24­ամյա երիտասարդը հետախուզվում է

Ակումբի տնօրենին մահացու վնասվածք պատճառած 24­ամյա երիտասարդը հետախուզվում է

62
0

danak

ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում ակումբի տնօրենին դանակահարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Աբովյան քաղաքի 24-­ամյա բնակչի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2016թ. հոկտեմբերի 30-­ին՝ ժամը 02։25-­ին, բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել առ այն, որ կյանքի համար վտանգավոր՝ «գանգի ձախ քունքային շրջանի դանակահարություն՝ դանակի առկայությամբ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ՝ Մ.Գրիգորյանը: