Երեւանում Ազգային ժողովի շենքի մոտից բերման են ենթարկվել «Ազատություն քաղաբանտարկյալներին» խորագրով ակցիայի 13 ակտիվիստների, որոնք ակցիայի շրջանակներում ձեռքերը պարանով կապել են ԱԺ ճաղավանդակներին:
Բերման ենթարկվածներն են Կարպիս Փաշոյանը, Միքայել Նազարյանը, Տիգրան Մազմանյանը, Վահե Գեւորգյանը, Արտակ Գեւորգյանը, Լուսինե Հայրապետյանը, Հերբերտ Գեւորգյանը, Աշոտ Խաչատրյանը, Սիփան Փաշինյանը եւ եւս չորս երիտասարդ: