տուն Լուրեր Ակնկալում ենք շարունակել համագործակցությունը Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում

Ակնկալում ենք շարունակել համագործակցությունը Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում

75
0

ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Յոհաննես Հանն այս մասին գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի  կապակցությամբ: Ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունը Հայաստան-Եվրոպական Միություն համաձայնագիրը ի շահ Հայաստանի քաղաքացիների կյանքի կոչելու հարցում:  Հիմա կառավարության արագ ձևավորումը որոշիչ նշանակություն կունենա հետագա բարեփոխումների  դրական իմպուլսը պահպանելու համար»,- գրել է Հանը: