տուն Քաղաքական Միջազգային Airbus և Boeing` ռուսական Sukhoi Superjet 100-ի փոխարեն

Airbus և Boeing` ռուսական Sukhoi Superjet 100-ի փոխարեն

106
0

4

Թեհրանում որոշել են ավիապարկը թարմացնելու հարցում զերծ մնալ ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռներ գնելուց:  Դրա մասին «Իրան» թերթին ասել է քաղքաշինության և ճանապարհների նախարար Աբբաս Ահմադ Ախունդին:

Նրա խոսքով` Իրանը շփումներ ունեցել է ռուսական կողմի հետ, սակայն ներկայում բանակցություններ են ընթանում և պայմանավորվածություններ կան եվրոպական Airbus և ամերիկյան Boeing ընկերությունների հետ:

Իրանական շուկան համարվում  է  ամենահեռանկարայիններից մեկը, քանի որ պատժարգելքի վերացումից հետո այդ երկիրը պատրաստվում է թարմացնել իր ավիացիոն պարկը: Բանն այն է, որ վերջին տարիներին պատժամիջոցների հետևանքով այն գրեթե ամբողջությամբ հնացել է: