Կարաչիում «Պակիստանյան ավիաուղիներ» ընկերության օդանավ է կործանվել: Այս մասին հայտնում է DW-ն:
Նախնական տեղեկություններով, խոսքը Airbus A-320 օդանավի մասին է, որն օդ է բարձրացել Լոհարից: Օդանավում, տարբեր տեղեկություններով, եղել է 90-112 մարդ:
Հարկ է նշել, որ օդանավն ընկել է բնակելի թաղամասի վրա: Զոհերի ու վիրավորների մասին թվեր դեռ չեն հրապարակվում: