Airbus ֆրանսիական ավիաշինարարական կոնցեռնը 2018-ին արտադրության ծավալով մտադիր է առաջ անցնել իր մրցակցից՝ Boeing-ից, նոր մոդելների թողարկման հաշվին: Ընկերության գլխավոր տնօրեն Ֆաբրիս Բրեժեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ընկերությունը մտադիր է ավելացնել A320-Neo և A350 մոդելի ինքնաթիռների արտադրությունը:
Բրեժեն կարծում է, որ դա կօգնի ընկերությանը «2017-2018թթ մատակարարումների ծավալով կրկին դառնալ առաջատարը»: Նրա խոսքով՝ լուրեր են պտտվում այն մասին, որ Boing-ը մտադիր է հրաժարվել 767 և 747-8 սերիաների արտադրությունից, իսկ իրենք մտադիր են պատվիրատուներին փոխանցել 600 ինքնաթիռ այս տարի: