AirAsia ավիաընկերության օդանավի անձնակազմը կործանումից առաջ, հնարավոր է, անջատել է բորտհամակարգիչը դրա անսարքության պատճառով։ Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով քննչական ծառայությունում իր աղբյուրին։
Կործանված ինքնաթիռի համակարգչի անսարքությունները նկատվել են դրանից մեկ շաբաթ առաջ։ Ընդ որում, ինքանթիռն այդպիսի անսարքությամբ չվերթ է կատարել կործանումից նաեւ մեկ շաբաթ առաջ։ Նշվում է, որ կործանված ինքնաթիռի անձնակազմը դրանից րոպեներ առաջ անջատել է համակարգիչը, քանի որ չի կարողացել վերագործարկել այն։
Հիշեցնենք, որ Ճավայի ծովում ընկած ինքնաթիռում եղել է 162 մարդդ։ Բոլորը զոհվել են կամ համարվում են անհետ կորած։