Ինդոնեզական քննիչները քիչ հավանական են համարում, որ դեկտեմբերի 28-ին Ճավայի ծովի երկնքում կործանված ինքնաթիռի անկման պատճառն ահաբեկչությունն է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քննիչներն ավելի վաղ սկսել են ինքնաթիռի սև արկղերի վերծանումը: Երկրի տրանսպորտի անվտանգության կոմիտեի ղեկավար Անդրեաս Հանանտոն տեղեկացրել է, որ Airbus 320-200-ի անձնակազմը փոխադրամիջոցը կառավարել է եղանակային վատ պայմաններում:
Ինդոնեզական Սուրիբայիից Սինգապուր թռչող QZ8501 չվերթն իրականացնող ինքնաթիռում գտնվում էր 162 մարդ, որոնք բոլորն էլ զոհվել են: Փրկարարներն առայժմ միայն 48 մարմին են գտել: