տուն Լուրեր Ահազանգ. Մոսկվայում օպտիմալացվում է Լազարյան եղբայրների անվ. դպրոցը

Ահազանգ. Մոսկվայում օպտիմալացվում է Լազարյան եղբայրների անվ. դպրոցը

113
0

Anahit_Baxshyan

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում ՀՀ ԿԳ նախարարին, ինչպես գրում է, վատ լուր է փոխանցել.

Բախշյանն անդրադարձել է Մոսկվայում գտնվող նախկին Լազարյան ճերամարանն օպտիմալացվելու տեղեկությանը:

«Երեկ Մոսկվայի բարեկամս ահազանգեց, որ օպտիմալացնում են Մոսկվայի արեւելյան լեզուների խորացմամբ, «Լազարյան եղբայրների անվան» թ. 2042 դպրոցը, նախկին Լազարյան ճեմարանը, որտեղ սովորում են 650 աշակերտներ, որոնցից մոտ 310-ը հայ երեխաներ են: Սա այն դպրոցն է, որի տնօրենը, ըստ Լեւոն Մկրտչյանի, բողոքել էր այն մասին, որ Հայաստանից գնացած երեխաները ռուսերեն լավ չգիտեն:
Պատկերացրեք, այս բողոքից էր նաև մեր նախարարը իմացել, որ ռուսերենի ուսուցման դրվածքը մեզ մոտ լավ չէ ու եզրակացրել՝ պետք է շատ արագ ռուսաց լեզվի հայեցակարգը, որը, ինչպես երեկ պարզվեց, ՀՀ վարչապետի հանձնարարականով չի արվել, հրապարակել:
Լազարյան ճեմարանը, որն ունի 150 և ավելի տարվա լավ կրթօջախի պատմություն և եթե ստույգ է բարեկամիս ահազանգը, օպտիմալացնում են հենց այս օրերին»,- գրել է Անահիտ Բախշյանը:

Նա նաեւ հավելել է. «Մոտ օրերս ՌԴ ԿԳ նախարարն է գալու Հայաստան ու տեսնենք այս փաստի մասին ի՞նչ է ասելու ինքը, բայց ինձ ավելի հուզում է այն հարցը, թե ՀՀ ԿԳ նախարարն ի՞նչ է ասելու, ի՞նչ է հարցնելու ՌԴ ԿԳ նախարարին ու ինչպե՞ս է պաշտպանելու հարյուրամյա հայկական դպրոցի ապագան:
Ուշի ուշով հետեւելու ենք այդ հանդիպմանն ու կարծում եմ ռուսաց լեզվի ուսուցման հայեցակարգի հետ կապված այս խառը պատմության քաղաքական շատ երանգների վրա լույս կսփռվի նաեւ Լազարյան ճեմարանի օպտիմալացման ստվերը բացահայտելուց հետո»: