Սիրիական Համա նահանգի Սալամիա քաղաքի մոտակայքում ահաբեկչություն է իրականացվել, հաղորդում է Sana գործակալությունը:
Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ականապատ մեքենան, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, 4-ը վիրավորվել են:
Հիշեցնենք, որ այսօր կեսգիշերից երկրում հրադադարի ռեժիմ է հաստատված:
Հրադադարի ռեժիմի հաստատումը երկուշաբթի օրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների` Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարության արդյունքն է:
Հրադադարը չի տարածվի «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան- Նուսրա», ինչպես նաև այլ ահաբեկչական խմբավորումների վրա: