Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արվարձաններից մեկում այսօր` ապրիլի 30-ին հուժկու պայթյուն է որոտացել: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 14 մարդ, 25-ը վիրավորվել, հաղորդում է Վեստի գործակալությունը:
Ոստիկանության տվյալներով` պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ: Ահաբեկչության համար առայժմ որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել: