Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ահաբեկչություն է կատարվել, հաղորդում է RIA Novosti-ն:
Քաղաքի շիական թաղամաս համարվող Սեյիդ Զեյնաբում պայթյուն է իրականացվել:
Հաղորդվում է, որ պայթուցիկներից մեկը տեղադրված է եղել ավտոմեքենայում և պայթեցվել է հեռակառավարմամբ: Բացի այս, քիչ անց իրենց հասարակական վայրերում պայթեցրել են երկու մահապարտ ահաբեկիչներ:
Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով` զոհերի թիվը հասել է 76-ի, վիրավոր է 110 մարդ:
Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: