Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում կանխվել է ահաբեկչական գործողություն ընդդեմ երկրի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի։ Այս մասին հաղորդում է Milliyet-ը։
Առավոտյան 04։00-ին նախագահական շարասյան ճանապարհին որոտացել է երկու պայթյուն։ Այստեղ ժամանած ոստիկանությունը հայտնաբերել է ևս մի քանի պայթուցիկ սարք։ Սկսվել է հետաքննություն։ Տուժածներ չկան։