Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, կա ավելի քան 40 վիրավոր. հաղորդում է BBC-ն:
Վիրավորների թվում կան օտարերկրացի քաղաքացիներ՝ զբոսաշրջիկներ Ֆրանսիայից և Հարավային Կորեայից, ովքեր այժմ գտնվում են հիվանդանոցում:
Ահաբեկիչը ավտոմեքենան վարել է Վեսթմիսթերյան կամրջի վրա քայլող մարդկանց ուղղությամբ, ապա բախվել երկրի խորհրդարանի մոտակայքում գտնվող ցանկապատին, որից հետո հարձակվել է ոստիկանների վրա: Հանցագործը վնասազերծվել է:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ ահաբեկչական հարձակման հետևանքով անիվների տակ է հայտնվել առնվազն 12 մարդ:
https://youtu.be/8-q2A6MOjIU