տուն Լուրեր Ագրարայինի և ՕԵԿ-ի միջև դատական գործն ընթացքի մեջ է

Ագրարայինի և ՕԵԿ-ի միջև դատական գործն ընթացքի մեջ է

141
0

Agrarayin-hamalsaran-168-5

Ագրարային համալսարանի և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ծագած վեճի շուրջ դեռևս դատական գործընթաց է ընթանում: Araratnews.am-ի հետ զրույցում Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանն ասաց, որ երկու դատական գործերն էլ ընթացքի մեջ են:

«Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ դատական նիստը, որին որպես կողմ մեզնից բացի ներկա էին քաղաքապետարանը և գույքի կառավարման վարչությունը: Կողմերը դատարանից ժամանակ խնդրեցին, որպեսզի ծանոթանան նյութերի հետ: Հիմա հաջորդ նիստը կլինի հոկտեմբերի 20-ին»,- ասաց Էֆենդյանը:

Իսկ մինչ դատական գործընթացի ավարտը և վիճահարույց տարածքների հարցի լուծումը Հայաստանի պետական ագրարային համալսարանի` Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ստացած գույքը գտնվում է բաց երկնքի տակ:

«Նամակ եմ գրել ՕԵԿ` խնդրանքով, որ գոնե ցանկապատը ազատեն, քանի որ դա վիճահարույց չի, անվերապարորեն մերն է: Առավել ևս, որ իրենք էլ են դա ընդունում: Բացի այդ 262 ք/մ տարածքից, 390ք/մ-ը ապօրինի կերպով են զավթել»,- նշեց նա:

Պարույր Էֆենդյանի խոսքով` իրենք նպատակ ունեն հնարավորինս շուտ հետ ստանալ գոնե օրենքով իրենց պատկանող 390 ք/մ տարածքը: