տուն Լուրեր ԱԳՆ-ն պատրաստ է խոսել` չհրապարակելու պայմանով (տեսանյութ)

ԱԳՆ-ն պատրաստ է խոսել` չհրապարակելու պայմանով (տեսանյութ)

65
0

Tigran-Balayan

Այսօր մի խումբ լրագրողներ հավաքվել էին ԱԳՆ շենքի մոտ` պահանջելու արտգործնախարարից հստակ տեղեկություն տրամադրել մեր երկրի արտաքին գերատեսչության գործողությունների մասին` սահմանին տիրող իրավիճակի դեպքում:

ԱԳՆ-ից, սակայն, այդպես էլ ոչ ոք չհամաձայնեց պատասխանել` պատճառաբանելով, որ ԱԳՆ շատ գործողություններ հրապարակման ենթական չեն: Միայն փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը պատրաստակամություն հայտնեց զրուցել լրագրողների հետ Off-the-Record ռեժիմով` առանց ձայնագրիչների ու տեսախցիկների:

Լրագրողները, սակայն, հրաժարվեցին նման հանդիպումից: