տուն Լուրեր ԱԳՆ-ը՝ Իսրայելում հայկական կեղծ դիպլոմներով արաբների ձերբակալման մասին

ԱԳՆ-ը՝ Իսրայելում հայկական կեղծ դիպլոմներով արաբների ձերբակալման մասին

88
0

Araratnews.am-ն արդեն տեղեկացրել է Իսրայելում 40 արաբ բժիշկներ են կալանավորվել, որոնք Հայաստանից բժշկական կեղծ դիպլոմներ են ունեցել: Հրապարակված դիպլոմներից մեկը «Հայբուսակ» համալսարանինն է, սակայն համալսարանի համահիմնադիր  Անահիտ Հարությունյանը հերքեց կեղծ դիպլոմների հետ առնչությունը:

Ինչպիսի՞ն է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) արձագանքը սրան: Զանգահարեցինք ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին: Ի պատասխան նա ասաց, որ դեպքի մասին ՀՀ ԱԳՆ-ը տեղեկացել է մամուլի հրապարակումներից: «Իսրայելից որեւէ պաշտոնական դիմում կամ հարցում չենք ստացել»,-  ասաց Աննա Նաղդալյանը:

Սոնա Դավթյան