տուն Լուրեր Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

Աղվան Հովսեփյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

83
0

145ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրին` ՔԿ նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակ ի հետ համագործակցությունը և վերահաստատել կոմիտեի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ու փաստել ձևավորված համագործակցության բարձր մակարդակը։ Կողմերը քննարկել են փոխգործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր, նախանշել նոր ուղղություններ: