տուն Լուրեր Աղվան Հովսեփյանը պարգևատրվել է ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հոբելյանական շքանշանով

Աղվան Հովսեփյանը պարգևատրվել է ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հոբելյանական շքանշանով

64
0

1443096703,3196

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ քննչական կոմիտեի նախագահ  Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ,  ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի նախագահ Յուրի Չայկայի հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։

 

Հանդիպման ընթացքում  Յու.Չայկան Ա.Հովսեփյանին է  հանձնել  ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի հոբելյանական շքանշանը՝ կոորդինացիոն խորհրդի հիմնադրման 20-ամյակի առթիվ։

 

ՀՀ ՔԿ նախագահին  հոբելյանական շքանշանով պարգևատրելու մասին որոշումը կայացվել է ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի՝  2015 թվականի օգոստոսի 27-ին Աստանայում կայացած 25-րդ հոբելյանական նիստի ժամանակ։

 

Մեկ այլ որոշմամբ Աղվան Հովսեփյանը  ճանաչվել է ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի պատվավոր անդամ։